Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Զինվորը թող սահմանը պահի, հովիվն էլ հովվություն անի

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Զինվորը թող սահմանը պահի, հովիվն էլ հովվություն անի
25.07.2014 | 13:58

Շատերը կողմ են սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու խնդրին: Սակայն դա անթույլատրելի է ու հղի վտանգներով, և մենք ակամա կստեղծենք 90-ականների ամենաթողության իրավիճակը, երբ ով որտեղ ուզում կրակում էր:
Մենք, փառք Աստծո, ունենք բանակ, որն ունակ է լիովին վերահսկելու իրավճակը սահմաններում: Իմ կարծիքով՝ հրամկազմին ձգելու և անձնակազմի զգոնությունը բարձրացնելու խնդիր կա, թերևս:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե մի հովիվ ավտոմատը ուսին շփոթվի ու հայտնվի Ադրբեջանի տարածքում: Իսկ դա բացառել չի կարելի: Այնպես որ, զինվորը թող սահմանը պահի, հովիվը հովվություն անի, զենքն էլ այս կամ այն տականքի ձեռքը չի ընկնի, ինչը նույնպես հնարավոր է:

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ